22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Խոշոր «ձկներին». Ժողովուրդ

Հովհաննես Հովսեփյանի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո հարկային ծառայության շարքերում մի տեսակ «անգոր­ծություն» է տիրում: Բանն այն է, որ հարկային ծառայության աշխատակիցների հիմնական «գործերից» մեկը տնտեսվարողների մոտ ստուգումներ անցկացնելն է:

Սակայն Հովսեփյանի նշանակվելուց հետո, այսպես ասած, «շարքային» ստուգումների հանձնարարականների թիվը կտրուկ պակասել է: Ել հարկա­յինի տեսուչները չգիտեն ինչով զբաղվել: Իհարկե, այդ պարապուրդը չի վերաբերում խոշոր ձեռնարկու­թյուններում նախատեսված ստուգումներին, դրանք սովորականի պես շարունակվում են: Փոխարենը փոքր եւ միջին ձեռնարկությունների դեպքում մի տեսակ «զինադադար» է:

Եւ հիմա հարկային ծառայու­թյունում աշխատակիցները փորձում են հասկանալ, նման մոտեցումը ժամանակավո՞ր բնույթ է կրում, թե հետայսու այդպես է լինելու:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ