15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Եթե մեծամասնությունը որոշի, որ պետք է շաքարավազի ներկրման ոլորտում մոնոպոլիա լինի, ուրեմն կլինի»

Ինպես հայտնել ենք, երեկ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի:

Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Հնարավոր կամ անհնար խնդիրներ գոյություն չունեն։ Դրանց լուծումները մեր ձեռքերում են։ Օրենքը տիեզերքից չենք ստանում ախր։ Իսկ որ որոշակի ապրանքատեսակի մեջ  մոնոպոլ ռեժիմը լինի, ասեմ՝ ինչպես կարող է լինել:  Դե, այդ օրենքներն ԱԺ-ում են ընդունվում։ Մեծամասնությունն էլ գիտենք՝ որն  ուժն է։ Եթե մեծամասնությունը որոշի, որ պետք է շաքարավազի ներկրման ոլորտում մոնոպոլիա լինի, կլինի»:

Տնտեսագետը շեշտեց՝ նման երևույթները   շուկայական հարաբերությունների համար նորմալ չեն։

«Ես հակված եմ ենթադրելու, որ եթե Արծվիկի Մինասյանի պես կոմպետենտ մարդը մի բան է ասում, ուրեմն, երևի հրահանգն այդպես է եղել», – եզրափակեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ