15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 16, 2016

Տնտեսական իրավիճակը ԵԱՏՄ-ում

Օրեր առաջ ՌԴ պառլամենտի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ղազախստանի խորհրդարանում առաջ ելույթ ունենալիս հայտարարեց, որ «այս օբյեկտիվ ծանր պայմաններում ԵԱՏՄ-ն իր գործունեության առաջին տարում խաղաց շատ մեծ դրական, ես նույնիսկ կասեի կայունացնող դեր: Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության նվազման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քիչ»: Այսպիսով Մատվիենկոն հստակ հայտարարեց, որ ԵԱՏՄ […]

Արցախի ճանաչման հարցը չի մտնի ԱԺ օրակարգ

ԱԺ քառօրյայի մեկնարկին քիչ առաջ  տապալվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը: 12 պատգամավոր  կողմ քվեարկեց, մնացած պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։ Հիշեցնենք՝ այսօր ԱԺ հերթական քառօրյայից առաջ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը: Հանձնաժաղովում ևս օրինագիծը դրական եզրակացություն չստացավ:  

Սերժ Սարգսյանը խիստ կլինի /վիդեո/

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը գտնում է, որ Վիեննայում կայանալիք հանդիպումը ուղղված է հենց Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմանների քննարկմանը: Այս մասին նա խոսեց  այսօր՝ մայիսի 16-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Հիմնական խնդիրը անվտանգության համակարգերի ամրացումն է և վստահության միջոցների վերականգնումը:Բանակցային գործընթացի ձևավորման մասին դեռևս ոչ մեկը չի խոսում, անգամ ռուսական կողի և Մինսկի […]

«Շոու-բիզնեսի ներկայացուցիչը Դուք եք». պատգամավորները տաքացան /վիդեո/

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝  օրինագծի քննարկման ընթացքում Զարուհի Փոստանջյանին  խնդրեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը չդարձնել միջոց՝ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Փոստանջյանը, բնականաբար, անմիջապես արձագանքեց. «Խնդրում եմ հորդորներ մի արեք, ես դպրոցում չեմ, Դուք ուսուցիչ չեք, ես էլ աշակերտ չեմ»: Արտակ Զաքարյանը, արձագանքելով Փոստանջյանին՝ ասաց. «Ես ուսուցիչ չեմ, […]

«Հրազդան ցեմենտն» ազատվեց տույժերից

Քիչ առաջ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ, այսինքն՝ ամբողջությամբ ընդունեց «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու մասին նախագիծը։ Արդյուքում՝ Հրազդանի ցեմենտի գործարան ազատվեց  չվճարված հարկերի  արդյունքում գոյացած  տույժ –տուգանքներից, որը կազմում է   մոտ 595  միլիոն դրամ։     Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ նախագիծն ընդունվել էր 2-րդ ընթերցմամբ:

Այսօր ակնկալվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

Այսօր՝ մայիսի 16-ին, Վիեննայում հնարավոր է՝ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Նշենք, որ ՀՀ նախագահի մամլո ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի […]

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ /վիդեո/

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չստացավ դրական եզրակացություն: Հանձնաժողովում քվեարկությանը մասնակցեց երկու պատգամավոր. ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը  դեմ քվեարկեց, իսկ Թևան Պողոսյանը՝ կողմ: Մյուսները քվեարկությանը չմասնակցեցին: «Համաձայն եմ եղել Փոստանջյանի այն առաջարկին, որ պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը, պարզապես  անհամաձայնություն կա, որը կապված է […]

Երևանում անցկացվեց ArmBigData մրցույթ-հեքեթոնը

Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-14- ն անցկացվել է ծրագրավորման և նախագծման ArmBigData մրցույթ-հեքեթոնը, որն այս տարի նվիրված էր տվյալների վերլուծության կառավարման գիտությանը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը: Իր ելույթում կարևորելով նախաձեռնությունը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ծրագրի ընթացքում առաջարկված լուծումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի