07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը խիստ կլինի /վիդեո/

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը գտնում է, որ Վիեննայում կայանալիք հանդիպումը ուղղված է հենց Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմանների քննարկմանը: Այս մասին նա խոսեց  այսօր՝ մայիսի 16-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Հիմնական խնդիրը անվտանգության համակարգերի ամրացումն է և վստահության միջոցների վերականգնումը:Բանակցային գործընթացի ձևավորման մասին դեռևս ոչ մեկը չի խոսում, անգամ ռուսական կողի և Մինսկի խմբի համանախագահների խոսքից երևում է, որ սա ընդամենը քննարկում է և բանակցությունների սկիզբ չէ»,-անդրադառնալով Վիեննայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝  Սերժ Սարգսյանը  կփորձի ավելի խիստ պահանջներ ներկայացնել, որոնք միտված կլինեն Ադրբեջանի ակտիվությունը զսպելուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ