17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Շոու-բիզնեսի ներկայացուցիչը Դուք եք». պատգամավորները տաքացան /վիդեո/

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝  օրինագծի քննարկման ընթացքում Զարուհի Փոստանջյանին  խնդրեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը չդարձնել միջոց՝ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:

Փոստանջյանը, բնականաբար, անմիջապես արձագանքեց. «Խնդրում եմ հորդորներ մի արեք, ես դպրոցում չեմ, Դուք ուսուցիչ չեք, ես էլ աշակերտ չեմ»:

Արտակ Զաքարյանը, արձագանքելով Փոստանջյանին՝ ասաց. «Ես ուսուցիչ չեմ, բայց այս թեման ձեզ համար շոու -բիզնեսի թեմա չէ»:

Փոստանջյանը տաքացավ. «Շոու -բիզնեսի ներկայացուցիչը Դուք եք, ավելին՝  շոու և այլ բիզնեսներ, ձեր գործերն են օֆշորներում, ոչ թե իմը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ