04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 16, 2016

Սպասել պետք չէ

Վարչապետի ելույթը՝ պետական ապարատի, ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային քաղաքականության հարցում որդեգրված նոր մոտեցումերը երկրի տնտեսական զարգացման տեսլականի առումով կարևոր ազդակներ են պարունակում. եթե իհարկե, դրանք կյանքի կոչվեն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: «Անշուշտ, այս երեք խնդիրներից յուրաքանչյուրը խիստ կարևոր դեր ունի մեր երկրի տնտեսության զարգացման […]

Ջուր չի լինի

Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. Ս.թ. մայիսի 16-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, […]

Ձեր ոչ ճիշտ որոշման դեպքում մենք քաշվելու ենք. Բագրատյան

Հայաստանին մնում է ճանաչել Արցախի անկախությունը, այլ տարբերակ պարզապես չկա, կարծում է ԼՂ ճանաչման մասին օրինագծի համահեղինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը; «Արցախի անկախությունը ճանաչելով՝ մենք բան  չենք կորցնելու: Մի քիչ կփնթփնթան: Իշխանություն եք, բա դիմացե՛ք: Մեր երկրում բնակչության թիվը գնալով պակասում է, իսկ Ադրբեջանում հակառակ տենդենցն է նկատվում: Սա է դինամիկան, ընկերնե՛ր: Ես չեմ ասում՝ […]

Դու հրաշալի էիր. Ջասթին Թիմբերլեյքը` Իվետա Մուկուչյանին /վիդեո/

«Եվրատեսիլ 2016»-ի եզրափակչին ելույթ ունեցավ նաեւ հանրահայտ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։ Իր ելույթից հետո երգիչը հետնաբեմով քայլելիս հանդիպել է Իվետա Մուկուչյանին և սեղմել նրա ձեռքը՝ ասելով՝ «Դու հրաշալի էիր»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Իվետա Մուկուչյանը եւ տեղադրել այդ պահի կարճ տեսանյութը:

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում`մայիսի 16-18-ը շրջանների մեծ մասում, 19-20-ը առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ մայիսի 16-18-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և […]

Քուռի վտակներից մեկում հայտնաբերվել է հայի դի. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտ

Այսօր` մայիսի 16-ին` ժամը 04.20-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Մառնեուլիի տարածաշրջանի Կաչագան գյուղի հատվածում՝ Քուռ գետի վտակներից մեկից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 2-ից որոնվող, 1960 թ. ծնված ազգությամբ հայ Գ. Պ.-ի դին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մասին տեղեկացվել են ԵՔՎ ՕԿԿ ՕՀ ոստ. մայորը, ԱԱԾ ՕՀ-ն […]

Անկանոն կրակել են Տավուշի ուղղությամբ

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման […]

Զոհված ընկերոջ անմոռուկը կրծքին /վիդեո/

Ժամկետային զինծառայող Կարապետ Պետրոսյանը երկու ամսից կզորացրվի: Ծառայության ընթացքում երաժշտությունը մարմնի բոլոր բջիջներով կրող երիտասարդը շարունակել է ստեղծագործել ու  մտադիր է ապրիլ ամսվա  արյունոտ եղելությունը արտացոլել  երգերի մեջ: Խրամատում էլ Կարապետը ստեղծագործում է: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողը զորացրվելուց հետո մտադիր է տեսահոլովակ նկարահանել: Երգը կարոտի ու մոր մասին է: «Իմ համար ինքնատիպ պատմություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի