12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զոհված ընկերոջ անմոռուկը կրծքին /վիդեո/

Ժամկետային զինծառայող Կարապետ Պետրոսյանը երկու ամսից կզորացրվի: Ծառայության ընթացքում երաժշտությունը մարմնի բոլոր բջիջներով կրող երիտասարդը շարունակել է ստեղծագործել ու  մտադիր է ապրիլ ամսվա  արյունոտ եղելությունը արտացոլել  երգերի մեջ: Խրամատում էլ Կարապետը ստեղծագործում է: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողը զորացրվելուց հետո մտադիր է տեսահոլովակ նկարահանել: Երգը կարոտի ու մոր մասին է:

«Իմ համար ինքնատիպ պատմություն է, քանի որ ես եմ զգացել ու ապրել այդ պահերը՝ խրամատում»,- Henaran.am-ի թղթակիցը հանդիպեց նրան առաջնագծում:

Կրծքիդ անմոռուկը մի՞շտ ես կրում.  «Իմ լավ ընկեորոջ հիշատակն է: Իրավաբան էր ու զոհվեց ապրիլի 3-ին: Ողջ կյանքս կրելու եմ ու հետևելու եմ նրա խորհրդին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ