Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը: Կոմպոզիտոր, ջութակահար Յուրի Գևորգյանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 15-ին, Թբիլիսիում: 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան՝ ջութակահարի մասնագիտությամբ, այնուհետև, ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ կոմպոզիցիայի բաժնում, Էդվարդ Միրզոյանի դասարանում: Հեղինակ է մի շարք երաժշտաբեմական, սիմֆոնիկ, […]