Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից
«Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի արդեն նախկին անդամ Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդեռլանդներից` երկրների եվրատեսիլյան պատվիրակների ելույթները մեկնաբանելու համար։ Նա Ինստագրամի իր էջում այս մասին գրառում է արել։
«Եվրոպական հեռարձակողների միությունը չի ճանաչել իմ հեռարձակումը ժյուրիի գաղտնի քվեարկության կարգի խախտում: Ես չեմ ցավում, որ ինձ հանել են ժյուրիի կազմից: Նման որոշումն այս իրավիճակում ամենաճիշտն էր: Ես չպետք է տեսանյութ նկարահանեի և սոցիալական ցանցում տեղադրեի ժյուրիի կոլեգիայի գործողությունները: Ներեցեք ինձ՝ չմտածված քայլի համար»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Անաստասիա Ստոցկայան տեսանկարահանել էր ժյուրիի քվեարկության ընթացքը, ինչն արգելված է։ Տեսանյութում երևում է, որ հնչում են առաջին կիսաեզրափակչի երկրներից Հայաստանի ու Նիդեռլանդների երգերը:
Տեսանյութում երեւացել է, որ ժյուրիի անդամները թերթիկում Նիդերլանդների օգտին կողմ են քվեարկել, Մոլդովայի ու Հունգարիայի՝ դեմ: Երևում է նաև, թե ինչպես է Իվետա Մուկուչյանի ելույթի ժամանակ Ստոցկայան հիացած ելույթով՝ ասում. «Իմ ամուսինը հայ է, ես նրանց կողմից եմ»:
Տեսանյութից տարածումից հետո Ստոցկայան հեռացվել է Ռուսաստանի ժյուրիի կազմից։