Միհրան Պողոսյանի՝ օֆշորի հետ կապված ՊԵԿ-ը արտահերթ ստուգում չի նախատեսում իրականացնել
ՀՀ ՊԵԿ դեռեւս չի նախատեսում արտահերթ ստուգումներ իրականացնել Միհրան Պողոսյանի՝ օֆշորի հետ կապված սկանդալային նյութերը բացահայտելու համար: Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտենլ է ՊԵԿ-ի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ արտահերթ քայլ ձեռնարկելու իրավասություն ՊԵԿ-ը դեռեւս չունի:
«ՊԵԿ-ը գործում է օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում: Եթե ստուգումներ իրականացնելու սահմանված ընթացակարգ կա, բնականաբար, պետք է շարժվել այդ ընթացակարգով»,- ասաց Միրումյանը, այնուամենայնիվ համաձայնեց, որ ՊԵԿ-ն ունի քննչական մարմին և կարող է ստուգումներ իրականացնել. «Այո, բայց ՊԵԿ-ի քննչական մարմինը պետք է համապատասխան քննիչի որոշում ստանա, որի հիման վրա ստուգում իրականացնի»:
ՊԵԿ-ի փոխնախագահը նաեւ հայտնեց, որ ինքն իրավական հարթությունում կդժվարանա պատասխանել, թե կոնկրետ որ մարմինն է դա, բայց կարող եմ պատասխանել, որ երբ ՊԵԿ-ը կոնկրետ այդ գործով ստուգումներ իրականացնելու որոշում կստանա, բնականաբար, կիրականացնի: