17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՆ-ում կցուցադրվի «Ուղևորություն դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը

Գլենդեյլ քաղաքի (ԱՄՆ) Հայ-ամերիկյան թանգարանում մայիսի 13-ին կկազմակերպվի Նոռա Հովսեփյանի «Ուղևորություն դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմի բացառիկ ցուցադրությունը, որից հետո կկազմակերպվի ֆիլմին նվիրված քննարկում:

Asbarez-ի փոխանցմամբ, ֆիլմի հիմքում ընկած է ռեժիսորի ուխտագնացությունը դեպի Անատոլիա, որտեղից նրա նախապապերը հարկադրաբար տեղահանվել են Ցեղասպանության ժամանակ:

Ֆիլմը պատմում է հայկական հնագույն մշակույթի մնացորդները, որոնք առ այսօր պահպանվել են ու չեն ոչնչացել Օսմանյան կայսրության իրագործած ոճրի հետևանքով: Հայտնի է, որ ֆիլմը Միացյալ Նահանգներում ու Կանադայում մասնակցել է մի շարք փառատոների` արժանանալով մրցանակների ու բարձր գնահատանքի:

Կայքն նաեւ մանրամասնում է, որ Հովսեփյանն իր բազմամյա գործունեության ընթացքում առավելապես զբաղվել է Հայկական հարցի առաջխաղացմամբ: Նա այժմ զբաղեցնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գործադիր տնօրենի պաշտոնը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ