15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2016

«Ստամբուլի ոսկերիչները տեղափոխվում են Հայաստան». Hurriyet

Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ստամբուլի հայտնի «Փակ շուկայի» (Քափալըչարշը) ոսկերիչները արտադրություն կազմակերպելու համար հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան: Աղբյուրը նշում է, որ Իրանի նոր բացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Ստամբուլի ոսկերիչները սկսել են մասնակցել […]

Կարգելվեն թուրքական այն ապրանքները, որոնք անվտանգության խնդիր են հարուցում. նախարար

Այսօր լրագրողների հետ  զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ թուրքական ապրանքների հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են եւ առաջիկայում իրենք կհրապարակեն բոլոր այն ապրանքախմբերը, որոնք ներմուծվում են Հայաստան երրորդ երկրով: Նախարարը նաեւ հայտնել է, որ կառաջարկեն  հանրային, մասնագիտական  քննարկում և առաջին պայմանն է լինելու ընտրել թե՛ ապրանքատեսակները,  թե՛ նաև գործիքակազմը, որը թույլ կտա […]

Գեղամ Գրիգորյանի մահարձանի ու հուշատախտակի համար գործադիրը վաղը գումար կհատկացնի

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է  ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Մշակույթի նախարարությանը` ՀՀ 2016 թ. պետական բյուջեով նախատեսված ` գումար հատկացնելու հարցը: Այն ձևակերպված որպես`  «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու […]

Ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի […]

Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը ԵՄ երկրների քաղաքացիների համար

Թուրքիան հանել է վիզային ռեժիմը Եվրամիության երկրների բոլոր քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնաական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը։ Նա հայտարարել է, որ վիզային ռեժինը հանվել է բոլոր 28 երկրների համար, գրում է ТАСС-ը։ Որոշումն ընդունվել է Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում` արտաքին գործերի նախարարության առաջարկով: Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ-ի կողմից […]

Թուրք ժխտողականը նպաստում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության տարածմանը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Կալիֆորնիայի Օրինջ շրջանի բնակիչ և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի նախկին նախագահ Էրգուն Կիրլիկովալին իր ողջ կյանքի ընթացքում դոնկիխոտյան պայքար է մղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ի դժբախտություն իրեն՝ ինչքան շատ է նա ժխտում Ցեղասպանությունը, այնքան ավելի շատ է նպաստում դրա քարոզչությանը:   Ահա մի դրվագ Կիրլիի վերջին «հերոսական» […]

Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը Տիգրան Ուրիխանյանից են գումար շորթել

Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը ձերբակալվել են ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու կասկածանքով: Henaran.am-ն այդպես էլ ոչ մի կերպ չի հաջողվում կապ հաստատել պատգամավորի հետ, վերջինս այս պահին անհասանելի է: Հիշեցնենք, որ հաղորդվել էր, որ  մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի […]

Չի վայելելու ոչ ոք, երեխեքդ ու թոռներդ մեղք են

Տղեք ինչներիդ է պետք 10 հատ տունը, 20 հատ ջիպը, հեկտարներով հողերը, միլիոնավոր դոլլարները…. մի քիչ տվեք կողքի չունեվորին ու ձեզ կներեն։ Անեծքին հավատացեք, չի վայելելու ոչ ոք, երեխեքդ ու թոռներդ մեղք են։ Խոսքս հատուկենտ ազնիվ գործարարների մասին չէ:Գրում է Զոհրապ Եգանյանը:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը կընդունվի՞

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ մոտ ապագայում Հայաստանը չի ընդունի Արցախի անկախությունը: Հիշեցնենք՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը: «Ասեմ, որ դա ավելի շուտ PR նշանակություն  ունի, քանի որ եթե  Հայաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի