06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը ԵՄ երկրների քաղաքացիների համար

Թուրքիան հանել է վիզային ռեժիմը Եվրամիության երկրների բոլոր քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնաական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը։ Նա հայտարարել է, որ վիզային ռեժինը հանվել է բոլոր 28 երկրների համար, գրում է ТАСС-ը։

Որոշումն ընդունվել է Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում` արտաքին գործերի նախարարության առաջարկով:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար կիրառվող վիզային ռեժիմի չեղարկման պահից սկսած:

Ավելի վաղ Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար 72 նախապայման էր առաջ քաշել: Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ մինչև մայիսի 2-ը կկատարեն նշյալ պայմանները: Մայիսի 4-ին եվրահանձնաժողովը կներկայացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերող զեկույցի եզրափակիչ մասը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ