19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Ստամբուլի ոսկերիչները տեղափոխվում են Հայաստան». Hurriyet

Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ստամբուլի հայտնի «Փակ շուկայի» (Քափալըչարշը) ոսկերիչները արտադրություն կազմակերպելու համար հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան: Աղբյուրը նշում է, որ Իրանի նոր բացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Ստամբուլի ոսկերիչները սկսել են մասնակցել այդ երկրում կազմակերպվող ցուցահանդեսներին ու քայլեր են ձեռնարկում այնտեղ համատեղ արտադրություններ սկսելու ուղղությամբ:

Մյուս կողմից էլ Ստամբուլի «Քափալըչարշը»-ի և Քույումջուքենթ թաղամասում կենտրոնացված ոսկերիչները Ռուսաստանի կողմից սահմանված 42 տոկոսանոց հարկից խուսափելու նպատակով սկսել են քայլեր ձեռնարկել Հայաստանում արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Նշվում է, որ բազմաթիվ ոսկերիչներ, որոնց մեծամասնությունը հայկական ծագում ունի, նախընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ աշխատուժը համեմատաբար ավելի էժան է:

«Ոսկերիչները գնում են ավանդաբար բարձրակարգ ոսկերիչ ու արծաթագործ վարպետներով հայտնի այդ երկիր, կազմակերպում իրենց արտադրությունը և այնտեղից էլ արտահանում Ռուսաստան և հետխորհրդային տարածքի երկրներ»,- գրում է թուրքական թերթի կայքը`ավելացնելով, որ այդպիսով թեթևանում է նաև ԵՏՄ երկրների ոսկերիչների ծանրաբեռնվածությունը:

Աղբյուրը նշում է, որ «Քափալըչարշը» այցելող զբոսաշրջիկների թվի զգալի անկում է նկատվում, ինչի պատճառներից մեկն էլ շուկայում գործունեություն ծավալող ոսկերիչների Հայաստան տեղափոխվելն է: Ըստ կայքի` «Քափալըչարշը»-ի ամենահայտնի ոսկերչական սրահներից 5-6-ն արդեն տեղափոխվել են Հայաստան ու այստեղ են շարունակում իրենց գործունեությունը:

«Պնդումներ կան, որ Հայաստանից ոսկերչական արտադրանքը մաքսանենգ ճանապարհներով անցկացվում է Թուրքիա, ինչը հարկերի կորստի պատճառ է դառնում:

«Ոլորտի պատասխանատուները և տեղափոխված ընկերությունների տերերը չեն ցանկանում այս թեմայով խոսել: Հիմնական վախը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն է»,- գրում է թուրքական աղբյուրը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ