17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2016

Պերմյակովը թաքնվել է տնակում. նոր մանրամասներ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Մեղադրող դատախազը հրապարակել է գործում եղած փաստաթղթերը: Վերջինի ներկայացմամբ, դեպքից հետո Վալերի Պերմյակովից վերցված մազի, մեզի և արյան նմուշներում չեն հայտնաբերվել թմրանյութի հետքեր, ինչպես նաև ալկոհոլ: Այդպիսի  նմուշներ են վերցվել նաև Վալերի Պերմյակովի […]

Ոչնչացվել է առգրավված ձկնորսական ցանցերի և լողամիջոցների հերթական խմբաքանակը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի հերթական գործողությունների արդյունքում այսօր սահմանված կարգով իրականացվել է փետրվարի 1-ից մինչ օրս «Սևանա» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների և լողամիջոցների հաշվառման և ոչնչացման աշխատանք: Մասնավորապես ոչնչացվել են՝ 150 ձկնորսական ցանց, 127 խեցգետնաորսիչ, 2 ռետինե և 1 թիթեղյա լողամիջոց: Նույն ժամանակահատվածում ՀՀ […]

«Ընտրությունների ընթացքում այդ օպերացիան արժեցել է 20 դոլար» /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն  անդրադարձավ իր հայտարարությանը, թե իր ընկերը  ընտրատեղամասերում  կազմակերպել է տեսակնարահանում ու այն եղել է էժան ու արդյունավետ: «Ցանկացած մարդ կարող է մտնել այդ կայքը եւ տեսնել, թե ինչ է կատարվում ընտրատեղամասում: Ընդ որում, դա մեծ դիմադրություններ ունեցավ, նրա վրա ահաբեկումներ եղան, մի քանի անգամ այդ տեսախցիկը անջատել են, […]

2034 վարկ է տրամադրվել բնակարանների համար.փոխնախարար

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովվելու» ծրագրում փոփոխություններ են կատարվել: Բարձրացվել է տարիքային շեմը՝ 60-ից դառնալով 65: Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  նշեց, որ Կառավարության նախկին որոշմամբ սահմանված գույքի առավելագույն 16 մլն դրամ արժեքի փոխարեն, նոր փոփոխությամբ սահմանվում է 25 մլն դրամ: «Նախկինում, եթե 16 մլն դրամի գույքի դեպքում կառավարությունը […]

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

2016 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ դրսևորվող մեծ հետաքրքրությունը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվեն շուրջ 600 մշակութային, կրթական և համալսարանական միջոցառումներ: Սա, հիրավի, բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ կազմակերպվող […]

Խստագույնս պահպանել հրադադարը ԼՂ հակամարտության գոտում Նովրուզի և Զատիկի օրերին․ Անջեյ Կասպշիկի կոչը կողմերին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ մոնիթորինգ է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչից հետո հայտարարություն է տարածել, տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքը։ Նա հայտարարության մեջ նշել է, որ ինքը կողմերից տեղեկություններ է ստացել սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ ու լսել նրանց անհանգստությունների մասին: Դեսպան Կասպշիկը նաև կոչ է արել երկու կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, […]

Անապահով ընտանիքի տղա է .մանրամասներ զոհված զինվորի մասին

ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է, բայց բնակվում էր Աշտարակ քաղաքում: Արևիկի համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը «15 տարի է իրենց ընտանիքը  շտարակում է ապրում: Ինքը երեխա է եղել, որ գնացել են: Չորս երեխա են ընտանիքում: Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի»,-Արևիկի […]

Մեկնարկել է “Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն” ծրագիրը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել “Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն” ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և  Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով: Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, […]

Կանադահայ Մեթյու Արա Թորիկյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների փոխնախարար Մեթյու Արա Թորիկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ Հայաստանն այսօր ապահով երկրների շարքում է, և հավելեց, որ այդ հարցում Կանադան կարող է լավ օրինակ ծառայել: Նախարարը բարձր գնահատեց հայ–կանադական բարեկամական կապերը, որոնք վերջին տարիներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի