25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ընտրությունների ընթացքում այդ օպերացիան արժեցել է 20 դոլար» /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն  անդրադարձավ իր հայտարարությանը, թե իր ընկերը  ընտրատեղամասերում  կազմակերպել է տեսակնարահանում ու այն եղել է էժան ու արդյունավետ:

«Ցանկացած մարդ կարող է մտնել այդ կայքը եւ տեսնել, թե ինչ է կատարվում ընտրատեղամասում: Ընդ որում, դա մեծ դիմադրություններ ունեցավ, նրա վրա ահաբեկումներ եղան, մի քանի անգամ այդ տեսախցիկը անջատել են, բայց մարդ ենք ուղարկել, լրագրողներ ենք ուղարկել: Ի վերջո խնդիրը լուծվել է, եւ այդ տեսախցիկն աշխատել է: Դրա արդյունքում «Ոչ»-ը ջախջախիչ հաղթանակ է տարել: Այդ օպերացիան արժեցել է 20 դոլար: Իհարկե՛, ես շատ պայմանական ասացի, քսան դոլարը, եթե բազմապատկում ենք երկու հազարով ի՞նչ է անում, 40.000 դոլար»:

Զուրաբյանը չժխտեց, որ այո, բնականաբար, այս պարագայում  ավելի լավ սարքավորումներ են պետք, ավելի լավ որակի տեսախցիկներ, և միգուցե այնպիսի սերվեր է պետք դնել, որը կկարողանա երկու հազար տեսախցիկների հետ աշխատել: Իսկ դրա համար  որոշակի ներդրումներ կպահանջվեն: Բայց, ըստ Զուրաբյանի, աստխաբաշնական գումարների մասին խոսելը սխալ է,  քանի որ այդ գործընթացը կարելի է կազմակերպել 300-400 հազար դոլարով:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ