25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պերմյակովը թաքնվել է տնակում. նոր մանրամասներ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:

Մեղադրող դատախազը հրապարակել է գործում եղած փաստաթղթերը: Վերջինի ներկայացմամբ, դեպքից հետո Վալերի Պերմյակովից վերցված մազի, մեզի և արյան նմուշներում չեն հայտնաբերվել թմրանյութի հետքեր, ինչպես նաև ալկոհոլ:

Այդպիսի  նմուշներ են վերցվել նաև Վալերի Պերմյակովի համածառայակիցներից: Փորձաքննության համաձայն՝ Ավետիսյանների տան միջանցքում հայտնաբերվել է ծխախոտի մնացորդ, որը ծխել է Սերյոժա Ավետիսյանը։

Արձանագրության մեջ նշվել է, որ հայտնաբերվել է նաև սվին-դանակ, արյան հետքեր, որոնք, ըստ փորձաքննության, կարող են պատկանել տան տերերին:

Զինվորական հագուստի, կոշիկների վրա հայտնաբերվել են քրտինքի հետքեր, որոնք համապատասխանում են «Օ» խմբին և կարող են պատկանել Վալերի Պերմյակովին։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նշել է, որ իրենք շարունակելու են իրենց պահանջը` գործում որպես վկա ներգրավված 6 զինծառայողները, որոնք ծառայել են Պերմյակովի հետ և նրա անմիջական հրամանատարը, նույնպես ներկայանան դատարան և հարցաքննվեն:

Հրապարակվել է նաև Բայանդուր գյուղի ուղեկալի տարածքում տեղազննման արձանագրությունը, համաձայն որի` ուղեկալից ոչ հեռու` պոմպակայանի մոտ, հայտնաբերվել է տնակ, որտեղ թաքնվել է Պերմյակովը: Տնակում հայտնաբերվել են անկողնային պարագաներ և հագուստ, ինչն էլ, ըստ պետական մեղադրողի, տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու է Պերմյակովը ձերբալկալման ժամանակ եղել բարակ հագուստով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ