24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկնարկել է “Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն” ծրագիրը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել “Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն” ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը:

Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և  Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով:

Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, Ա. Խաչատրյանի և Ս. Գրիգորյանի, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից ժամանած սառնարանային մասնագետներին է ներկայացրել օզոնաքայքայիչ և օզոնաանվտանգ նյութերի կիրառման ոլորտները, ամենատարածված օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերը, օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի նկատմամբ Մոնրեալի արձանագրության 5-րդ հոդվածի երկրներում առկա պահանջարկը, սառնարանային և օդորակման սպասարկման ոլորտներում օզոնաանվտանգ նյութերի օգտագործման մասին տվյալների հավաքագրման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում առկա խնդիրները և այլ ոլորտային հարցեր:

Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամների և մասնագետների միջև շարունակական ակտիվ համագործակցության և տվյալների փոխանակման, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա տեղեկատվական բազա ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ