Անապահով ընտանիքի տղա է .մանրամասներ զոհված զինվորի մասին
ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է, բայց բնակվում էր Աշտարակ քաղաքում:
Արևիկի համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը
«15 տարի է իրենց ընտանիքը շտարակում է ապրում: Ինքը երեխա է եղել, որ գնացել են: Չորս երեխա են ընտանիքում: Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի»,-Արևիկի համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը:
Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցներից տեղեկացանք, որ Հովհաննեսի ընտանիքը սոցիալապես անապահով է, անգամ սեփական տուն չունեն:
Նշենք, որ զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք, որ մարտի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների: