Արձակել է ավելի քան 750 կրակոց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: