15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էլ ոչ մի կոպեկ. Առավոտ

Մարտի 2-ին, Երեւանի էրեբունի եւ Նութսսրաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների հայցն էր քննվում, որով
պահանջում են Վարդան Պետրոսյանից փոխհատուցում՝ տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի եւ փաստաբան Ռուբեն, Բալոյանի ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարի համար։

Դատարանում կողմերը հաշտության եկան։ Դատարանն աոաջարկեց որպես ողջամիտ գումար ընդունել 2 մլն դրամ փոխհատուցումը։ Նիստից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հենց լրագրողների ներկայությամբ դատարանից զանգահարեց Վարդան Պետրոսյանին՝ նրա դիրքորոշումն իմանալու եւ փոխանցեց, նրա կարծիքը.

«Պայմանն այն է, որ եթե այլեւս իրենից որեւէ գումար, պահանջ չեն ներկայացնի այդ վթարի հետ կապված, ինքը պատրաստ է այդ գումարը վճարի, որպեսզի դատը ընդմիշտ վերանա։ Հաշտության համաձայնագիր կկազմվի այդ պայմանով, որ այլեւս ինչ պատրվակով էլ դիմեն՛ առողջական, փաստաբանական ծախս եւ այլն՝ չի վճարի»։
Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ Վարդան Պետրոսյանը բավականին քաղաքավարի ու ճիշտ քայլ է կատարում, որ տուողին ուզում է փոխհատուցել.

«Բայց մենք հայցը չենբ ընդունում, հաստատ համոզված ենք, որ 2.5 միլիոնը չի կարող դիտվել որպես վնաս եւ մեզանից գանձվի այդ գումարը։ Դա դատական ծախս է, որը պետք է մուծվեր քրգործի շրջանակներում, որը չեն արել, չեն պայքարել։ Ես համոզված եմ, որ այս հայցը մերժվելու է, ուղղակի Վարդան Պետրոսյանը չի ուզում տուժողին լրացուցիչ ցավ պատճառել, մարդն ասում է՝ վճարեմ այդ գումարը, պրծնենք այս պատմությունից։ Ինքն էլ, ես էլ սրա վերջը չենք տեսնում։

Եթե հայցը մերժվի, նոր հայց կներկայացնեն սա դատական ծախս դիտելու, դա կլինի 201 7-2018-ի
վերջը, չենք ուզում»։ Վարդան Պետրոսյանը հայտարարել էր, որ պատրաստ է վճարել տուժողի վնասը, բայց փաստաբանինը չէ, որովհետեւ դա տրամաբանությունից դուրս է, հիմա ի՞նչ փոխվեց՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց.

«Մենք չենք պատրաստվում փաստաբանի գումարը վճարել, ոչ մի բան չի փոփոխվել։ Ժամանակին քրգործով ես ինքս եռապատիկ ավել մեծ գումար եմ աոաջարկել Բալոյանին, քան իրենք ուզում էին։ Մենք հիմա գումար ենք տալիս` օգնու-թյուն որպես։ Եթե մենք ընդունենք դա դատական վնաս, դա գիտեք ինչ կանի, փաստաբանները այնպես կհաբրգեն ու կսնանկացնեն կողմերին։ Պատկերացրեք, քրգործերով մարդուն դատում են, հետո մի հատ էլ ես գրեմ վնաս մի 10 մլն-ի ու գամ մյուս կողմից գաԸՁեմ, կսնանկա¬նան մարդիկ։ Սա։ վտանգավոր նախադեպ կլինի, եթե հանկարծ դատարանը բավարարեր հայցը»։

Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015-ի սեպտեմբերի 2-ից պատիժը կրում է բաց ռեժիմով։ Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ