06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սպասողական. Ժողովուրդ

Անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը միառժամանակ «դադարեցվել»։ Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել՝ սպասելով որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի։

Այս գործի շրջանակներում պաշտոնապես հարցաքննված մի քանի տասնյակ հայտնի ազատամարտիկներից բացի՝շատերի հետ էլ ԱԱԾ քննիչները պարզապես բանավոր են զրուցել՝ առանց պաշտոնական ծանուցման։ Այլ կերպ ասած՝քննիչները բոլորի հետ զրուցել են՝պարզելու, թե արդյոք «հանցավորե խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն իրենց հետ հանդիպել
է, ինչ է զրուցել։ Նրանց թվում է «Ապարանե ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ