ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք մտցրել էր 2014-ի մարտին։ Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին վերջերս հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հանվեն։ Սակայն դա, փաստորեն, տեղի չունեցավ։