15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հաջորդ անակնկալը

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է.

Հովհաննես ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա  նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Կենսագրական տվյալներ

Հովհաննես Աշոտի Հովսեփյան  

Ծնվել է 28 հունվարի 1973թ.

Կրթություն

  • 1990-1995թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
  • 1996-1998թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
  • 2002-2003թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
  • 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

  • 1996-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
  • 2002-2006թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
  • 2003-2004թթ. – դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
  • 2006թ. մարտ – 2007թ. փետրվար – «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
  • 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր – ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
  • 2007-2008թթ. – ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
  • 2008թ. մայիսի 23-ին  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

 

 

 

Պարգևներ և կոչումներ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ