Վրաստանի նախագահը մեկնում է Բաքու

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կմեկնի Բաքու՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» թեմայով 4-րդ գլոբալ համաժողովին: Ակնկալվում է, որ Մարգվելաշվիլին ելույթ կունենա համաժողովում: Ծրագրվում է նաեւ Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ համաժողովի մասնակից այլ երկրների ղեկավարների հետ: