14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին Դավութօղլուն նոր առաջարկներ է ներկայացրել

Մարտի 7-ին Բրյուսելում կայացավ Թուրքիա- Եվրամիություն (ԵՄ) գագաթնաժողովը:  «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկատվությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ժողովի շնորհիվ Եվրոպան մոտեցել է փախստականների ճգնաժամ հանգուցալուծմանը: Կանցլերի խոսքով՝ չնայած կողմերի միջև որոշ հարցեր դեռ հստակեցման կարիք ունեն, բայց «ԵՄ-ն և Թուրքիան առաջընթաց քայլ են կատարել»: Հանդիպման վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 18-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

Մարտի 7-ի բրյուսելյան քննարկումներին մասնակցած թուրքական պատվիրակության ղեկաբար, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոր առաջարկների փաթեթ է ներկայացրել: Համաձայն դրա՝ Թուրքիան պարտավորվում է հետ ընդունել դեպի հունական կղզիներ շարժվող սիրիացի փախստականներին: Սակայն միևնույն ժամանակ պահանջում է, որ հետ ընդունված յուրաքանչյուր փախստականի դիմաց ԵՄ-ն ևս օրինական ճանապարհով մեկ փախստական ընդունի:

Բացի այդ Դավութօղլուն առաջարկել է նաև մեծացնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նյութական օգնության ծավալները, գործի դնել առանց մուտքի անցագրի ռեժիմը և կրկին ակտիվացնել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները:

Ըստ աղբյուրի՝ Մերկելը դրական է արտահայտվել նյութական աջակցության ծավալների մեծացման վերաբեյալ Դավութօղլուի ներկայացրած պահանջի վերաբերյալ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ