13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

6-րդ վարչությունն էլ. Հայկական Ժամանակ

ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաեւ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Երեկ նա նաեւ ստացել է գնդապետի կոչում։ Կադրային փոփոխությունների մասին մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։ Հիշեցնենք, վերջին օրերին Վլադիմիր Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել համակարգում։ Մասնավորապես, մի շարք բարձրաստիճան ոստիկաններ հեռացվել են զբաղեցրած պաշտոնից։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ