06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի կողմից 1992թ. աղդամյան դեպքերի առնչությամբ Ադրբեջանի կազմակերպած միջոցառումներին որևէ պաշտոնական հովանավորչություն առկա չէ

Ֆրանսահայ Nouvelles d’Arménie պարբերականը հաղորդում է, որ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF)համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը մարտի 7-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիի հետ՝ քննարկելու Փետրվարի 26-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության կողմից Փարիզի Հաղթական կամարի տակ կրակի բորբոքման արարողությունը ադրբեջանական քարոզչության վերածելու փորձը և դրա անթույլատրելիությունը:

CCAF համանախագահները դատապարտել են ադրբեջանական մանիպուլյացիան և հակահայ քարոզչության նպատակով ֆրանսիական նախկին ռազմիկների ավանդույթների օգտագործումը:

Պետքարտուղար Տոդեսկինին իր ափսոսանքն է հայտնել Բաքվի կողմից քարոզչական այս հնարքի կապակցությամբ՝ շեշտելով, որ Ֆրանսիական պետությունը որևիցե կերպ չի հովանավորում նման միջոցառումները: Նա ավելացրել է, որ Հաղթական կամարի կրակի հանձնաժողովը ինքնավար մարմին է և չի տեղեկացրել նման միջոցառման մասին կառավարությանը:

Հանդիպման արդյունքներով մասնակիցներին ակնհայտ է դարձել, որ ադրբեջանական դիվանագիտությունը փորձել է իրականացնել քարոզչական հնարք՝ նման միջոցառման անցկացմամբ Ֆրանսիայի պետության վերաբերմունքի խաբկանք որոշակի լսարանի շրջանակներում ստեղծելու նպատակով:

Հանդիպումից երկու համանախագահները դուրս են եկել վստահեցված, որ կառավարության կողմից Հաղթական կամարի կրակի հանձնաժողովը տեղյակ է պահվել հետագայում աչալուրջ լինելու անհրաժեշտության մասին:

Nouvelles d’Arménie-ն տեղեկացնում է, որ CCAF համանախագահների կողմից վերոնշյալ հակահայ բնույթի միջոցառումը դատապարտող և ապագայում նման միջոցառումների անթույլատրելիության վերաբերյալ նամակ է հասցեագրվել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ