Մահացել է Գերմանիայի նախկին ԱԳ նախարարը

Այսօր մահացել է Գերմանիայի Արտաքին գործերի նախկին նախարար Գիդո Վեստերվելլեն։ 54-ամյա քաղաքական գործիչը մահացել է քաղցկեղի արդյունքում։ 2009-ից մինչեւ 2013-ը նա գլխավորել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։ Նա հայտնի էր նրանով, որ այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ով իր զուգընկեր Միխայել Մրոնցի հետ պաշտոնապես ամուսնացել է։