Վարչապետը տնտեսվարողների հետ քննարկել է տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ պետությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերել ընկերություններին՝ նպաստելով արտադրական ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]