Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ

Հարգելի դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Դրա խոսուն վկայությունն են այս տարիների ընթացքում շուրջ 160 պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինը տասնյակ միջազգային կազմակերպություններին անդամակցումը, շուրջ 2000 միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի ստորագրումը: Դա արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող՝ Հայաստանի Հանրապետության […]