14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինձ վատ եմ զգում, շնչահեղձ եմ լինում. սրտի հիվանդությամբ զորակոչված Արմենը ահազանգում է

«Ես չեմ հրաժարվում ժամկետային զինծառայությունից, բայց առողջությունս թույլ չի տալիս: Սիրտս անընդհատ արագ է աշխատում, ինձ վատ եմ զգում, շնչահեղձ եմ լինում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Վահագն գյուղի բնակիչ Արմեն Կորյունի Աբրահամյանը:

Արմեն Աբրահամյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 9-ին: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո Արմենը պատրաստ էր  զորակոչվել:

Բուժզննում անցկացնող  բժշկական հնձնաժողովը Արմեն Աբրահամյանի մոտ հայտնաբերեց սրտի ռիթմի խանգարումներ:

«Առաջին անգամ իմ զինծառայությունը հետաձգվեց 2014 թվականի հունիսին՝ 1 տարի ժամկետով, երկրորդ անգամ 2015 թվականին՝ կես տարով: Ես հիմա էլ նույն վիճակում եմ, բայց այս անգամ անակնկալ տարան զինծառայության»,-պատմեց Արմենը:

Արմեն Աբրահամյանը չվստահելով զինվորական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը դիմել է «Նորմեդ» անկախ բժշկական կենտրոնին, որտեղ անցած բուժզննումը ցույց է տվել, որ դիմողը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

«Բժշկական եզրակացության արդյունքները ներկայացրի զինկոմիսարիատ, ասացին՝ մենք չենք վստահում մասնավոր հիվանդանոցի տված թղթերն: Պետք է գնաս բանակ»,-նշեց Արմեն Աբրահամյանը:

Արմեն Աբրահամյանը արդեն մեկ ամսվա զինծառայող է: Նա ծառայում է Վայքում: Արդեն մի քանի անգամ դիմել է զորամասի բուժկետ:

«Ինձ շատ վատ եմ զգում: Դիմում եմ, բայց մի տեսակ չեն հավատում: Վալերյաննա են տալիս ու վերջ: Ես խնդրել եմ, որ գոնե նորմալ ստուգեն, որովհետև իսկապես գնալով ավելի վատ եմ զգում ինձ»

Արմեն Աբրահամյանը նշեց, որ ինքը նաև կրծքավանդակի դեֆորմացիա ունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ