Վարչապետն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին՝ Հայաստանում Եգիպտոսի դեսպան նշանակվելու առթիվ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների փոխհարաբերություններն ակտիվ զարգանում են, և առկա է մեծ ներուժ՝ հայ-եգիպտական կապերը […]