14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաստաբանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

Փաստաբանների պալատի նախագահի 01.03.2016թ. թիվ 81-Ա որոշմամբ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի խախտման հատկանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի կայքից:

Հիշյալ որոշմամբ նշվել է, որ՝ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:»:

«….  փաստաբան Գարիկ Գալիկյանի կամ որևէ մարդու՝ տղամարդու և կնոջ միջոցով ընտանիք կազմելու վերաբերյալ համոզմունքը կամ նույնսեռի ներկայացուցիչների ոչ բնական միության վերաբերյալ քննադատական կարծիքը պետք է հարգել՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 41-րդ և 42-րդ հոդվածների։»:

«Պալատը քննարկման առարկա է դարձնելու փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից ենթադրաբար կատարված՝«Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը (անկախ նրանից, թե ով է հանդիսանում այդ արտահայտությունների հասցեատերը):»

Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

Փաստաբանների պալատի նախագահի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ