22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Օտարազգի ֆոտոլրագրողները դասընթացներ կանցկացնեն Արցախում

Իտալացի ֆոտոլրագրողներ Կառլ Մանչինին և Ջանմարկո Մարավիլիան, ովքեր համագործակցում են բազմաթիվ հեղինակավոր պարբերականների հետ, ինչպիսիք են «The Washington Post»-ը և «The New York Times»-ը, պատրաստակամություն են հայտնել ֆոտոդասընթացներ անցկացնել արցախցի երիտասարդ ֆոտոլրագրողների հետ:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության ֆոտոլրագրողներն ասել են, որ նպատակ ունեն Արցախն աշխարհին ներկայացնել արցախցի երիտասարդների հայացքով:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը վերջիններիս հետ զրույցում ներկայացրել է Արցախում իրագործվող երիտասարդական ծրագրերը, դրանց կարևորությունն ու ակնկալվող արդյունքները: Այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ