14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրային առողջությունը` գերակայություն

«Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը շարունակում է աշխատանքները: Երկրորդ օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանրապետության առաջատար մասնագետները, առողջապահության կազմակերպիչները, բժշկական հաստատությունների ղեկավարները քննարկեցին առողջապահական համակարգի տարբեր ոլորտներին վերաբերող արդիական հարցեր: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, ամփոփելով միջազգային համաժողովի առաջին օրվա արդյունքները, նշեց, որ բավականաչափ արդյունավետ քննարկումների արդյունքում ուրվագծվել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Նախարարն ընդգծեց, որ մասնակից վեց երկրները, համաժողովի պատվիրակները միակարծիք են այն հարցում, որ հանրային առողջությունը գերակայություն է: Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը շարունակելու են համախմբել ջանքերն ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարում` կարևորելով առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Արմեն Մուրադյանն իր ելույթում անդրադարձավ նաև մեր երկրի առողջապահության ոլորտում արձանագրված հաջողություններին: Նրա խոսքով` իմունակախարգելման ծրագրի բարձր` գրեթե 95 տոկոս ծածկույթով ցուցանիշի ապահովումը դեռևս երաշխիք չէ, որ նոր վարակները չեն կարող խնդիր հանդիսանալ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանում նման համաժողով անցկացնելն առաջին քայլն էր մասնակից երկրների համար համագործակցության հիմնական ուղղությունների հստակեցման, հետագա աշխատանքների շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման համար:

Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն էլ ասաց, որ չնայած առողջապահության ոլորտում առկա տարբեր ենթակառուցվածքներին և մոտեցումներին, իրենք պատրաստ են համագործակցել գլոբալ խնդիրների լուծման գործում:

Համաժողովի շրջանակում ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց «Երկրի պատկերը թվերով» զեկույցը` անդրադառնալով Հայաստանի առողջապահական կարևոր ցուցանիշներին:

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի զեկույցը նվրված էր Հայաստանում հիվանդությունների կանխարգելմանը և վերահսկմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Հայաստանում հանրային առողջապահության զարգացման մի քանի կարևոր ուղղությունների մասին խոսեց ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ