21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2016

Ո՞ւմ ուշքն է գնում իշխանության համար. Շարմազանովը սպառնո՞ւմ է

«Վարկանիշը սոցիալ հոգեբանական երևույթ է՝ տարբեր մարդիկ վարկանիշերի վերաբերյալ կարող են ունենալ տարբեր կարծիքներ: Այն կարծիքին էլ չեմ, որ բոլորի ուշքը գնում ա իշխանության համար, բայց միեւնույն ժամանակ բոլորի ուշքը չի գնում ընդդիմության համար: Մեր երկրում կան խնդիրներ եւ Հանրապետականը չի գնում պրիմիտիվ խնդիրներ լուծելու, չի գնում պրիմիտիվ եզրույթներ օգտագործելու ճանապարհով: Այսինքն՝ զգացմունքային չի խնդիրը […]

Չորրորդ շաբաթն անընդմեջ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում սույն թվականի հունվարի 30-ին եւ 31-ին, շաբաթ եւ կիրակի օրերին դարձյալ սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը նվազել է: Այդ օրերին բժիշկների օգնությանն է դիմել 226 քաղաքացի, որոնցից 47-ը տառապել է սուր շնչառական հիվանդությամբ, իսկ 6-ը՝ թոքաբորբով: Չնայած սուր շնչառական հիվանդություների ախտորոշման […]

Ամարյանը չի հավատում

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտնել է, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 67 աղանդավորական կառույց, իսկ դրա հետ մեկտեղ, որ 200 կրոնական կառույցներ չունեն պաշտոնական գրանցում: Ամարյանը նաեւ նշեց, որ Հայաստանում 350 հազար մարդ չի համարվում Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, որից  40 տոկոսը քայքայիչ աղանդների հետեւորդներ են: «Եթե […]

Էտ ջրից մեզ էլ կհասնի. Սեյրան Սարոյան /վիդեո/

«Որովհետեւ այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,-այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում,  անդրադառնալով ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողվի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատմանը՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը (գեներալ Սեյրանը) : «Հիմա էս ավելի լավ է, որ իրենք բարձրացրին, հիմա տեսնենք, […]

«Շախմատի Դեւիդ Բեքհեմը»․ CNN-ը՝ Լեւոն Արոնյանի մասին /ֆոտո/

CNN-ը հայ շախմատիստ Լեւոն Արոնյանի մասին ծավալուն հոդված է հրապարակել՝ «Ինչպես շախմատի Դեւեիդ Բեքհեմը դարձավ ազգային հերոս» վերնագրով։ «Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հայրենի Հայաստանի փողոցներով, նրան ողջունում են մարդիկ, ռեստորաններում նա անվճար է ուտում, ծնողներն իրենց նորածին զավակներին անվանում են նրա անունով: Բենզալցակայանում նրանից հրաժարվում են գումար վերցնել։ Արոնյանը դերասան չէ և ոչ […]

«Սա քաղաքականություն է». Վրաստանի ՊՆ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այսօր Երեւանում հայտարարել է, որ Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, միաժամանակ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի համար մեծ կարեւորություն ունի։ Վերջինս նաեւ շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին դաշինքի շրջանակներում համագործակցելու համար։ «Վառ օրինակ է նաեւ Թբիլիսիում հեղեղի ժամանակ եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի կողմից տրամադրած օգնությունը»,- […]

Չի կարելի

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՅԴ խմակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրին՝ հնարավո՞ր է առաջիկայում նրան տեսնել մարզպետի կամ նախարարի պաշտոնում: ՀՅԴ պատգամավորը արձագանքեց՝ չի կարելի ապատեղեկատվություն տարածել: Հարցին՝ ինչո՞ւ չի հաստատվում տեղեկատվությունը, որ տարեվերջից շրջանառվում է ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության և պորտֆելների վերաբաժանման վերաբերյալ, Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Սպասեք քննարկումների ավարտին, ամեն ինչ կպարզվի կհրապարակենք»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի