26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սա քաղաքականություն է». Վրաստանի ՊՆ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այսօր Երեւանում հայտարարել է, որ Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, միաժամանակ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի համար մեծ կարեւորություն ունի։

Վերջինս նաեւ շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին դաշինքի շրջանակներում համագործակցելու համար։

«Վառ օրինակ է նաեւ Թբիլիսիում հեղեղի ժամանակ եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի կողմից տրամադրած օգնությունը»,- ասել է տիկին Խիդաշելին ։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հակահայկական զեկույցների վերաբերյալ վրացական պատվիրակության քվեարկությանը Վրաստանի  պաշտպանության նախարարը դժվարացել է հստակ մեկնաբանություն տալ նշելով, որ ինքն արդեն իսկ պատգամավոր չէ, եւ նախկին գործընկերների որոշմանը չի անրադառնա:

«Սակայն կարող եմ ասել, որ որոշումների վիճակագրությունը չի խոսում այն մասին, որ հայկական եւ վրացական պատվիրակությունները գոհ են միմյանց քվեարկություններից»,-ասել է Խիդաշելին եւ ավելացրել. «Սա քաղաքականություն է»:

Հ.Գ. ԵԽԽՎ-ում չի ընդունվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը, սակայն ընդունվել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը, որը վերաբերում է Սարսանգի ջրամբարին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ