18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամարյանը չի հավատում

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտնել է, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 67 աղանդավորական կառույց, իսկ դրա հետ մեկտեղ, որ 200 կրոնական կառույցներ չունեն պաշտոնական գրանցում:

Ամարյանը նաեւ նշեց, որ Հայաստանում 350 հազար մարդ չի համարվում Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, որից  40 տոկոսը քայքայիչ աղանդների հետեւորդներ են:

«Եթե տարիներ առաջ նկատվում էր մեծ հոսք դեպի աղանդներ, այսինքն` այս կամ այն կրոնական կառույցին հարողների թիվը գնալով ավելանում էր, ապա վերջին շրջանում մի շարք մարդիկ ուղղակի հիասթափված լքում են իրենց «եկեղեցին»: Օրինակ` եթե Եհովայի վկաները տարեկան հազար նոր անդամ են ունենում, ապա նրանց ուղիղ կեսը որոշ ժամանակ անց լքում է կառույցը, քանի որ մարդիկ սկսել են չհավատալ նրանց»,- նշեց Ամարյանը:

Նա նշեց նաեւ, որ, չնայած դրան, տարածված է նաեւ աղանդից աղանդ տեղափոխվելը, օրինակ` վերջին շրջանում «Կյանքի խոսքի» մի շարք հետեւորդներ գնացել են այլ կրոնական կառույցներ, քանի որ նրանց առաջնորդը հրաժարվել էր շարունակել իր «գործը»:

Անրադառնալով նախորդ տարեսկզբին Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության  մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի դատական առաջին նիստի ընթացքում կարծիք հնչեցրած այն տեսակետին, որ մարդասպանը գնացել է այդ քայլին, քանի որ հնարավոր է, որ վերջինս եղել է սատանայապաշտ բանախոսն հերքեց ռուսական ռազմաբազայի զինվորի  սատանայապաշտ լինելու վարկածը:

Հիշեցնենք, որ սատայանապաշտ լինելու վարկածն հերքող բազում հայտարարություններ ժամանակին հնչեցրել էր նաեւ երմյակովի հայրը:

«Նա եղել է  խարիզմատիկ եկեղեցու հովվի ընտանիքում մեծացած երեխա: Եվ ըստ իրենց եկեղեցու  գաղափարների՝ Պերմյակովը եղել է Աստվածավախ անձնավորություն»,- ասաց Ամարյանը՝ հավելելով, որ Պերմյակով հանցագործություն կատարելու ժամանակ կամ չի գիտակցել արարքը, կամ եղել է զոմբիացված վիճակում. «Թեեւ չեմ էլ հավատում, որ դաժանաբար կատարված սպանության հեղինակը Պերմյակովն է:  Պետք չէ  հանցագործության ամբողջ մեղքը բարդել Պերմյակովի վրա»:

«Մարդը գնում է դիրքեր, զենքը՝ ձեռքին, կորում է պոստից և ոչ մեկ ոչ մի արձագանք չի լինում: Այստեղ ես կարծում եմ ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի ռազմաբազայի ղեկավարությունը:  Չեմ հավատում նրան, որ ավտոմատից կրակում են ու ձայնը ոչ մեկ չի լսում: Խլացուցիչ ինչքան գիտեմ, այնտեղ չեն գտել: Պերմյակովի տարիքն ու դաժանաբար կատարված սպանությունը չեն համապաըտասխանում Պերմյակովի իրար: Մարդ այնպիսի պրոֆեսիոնալ կիլլեր պետք է լինի, որ նման գործողություն կատարի, իսկ այդ տարիքում դա հնարավոր չէ»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ