Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է` այս մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիին հրաժեշտ տալու և իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այժմ Մյունխենի «Բավարիան» գլխավորող Գվարդիոլան քաղաքաբնակների հետ կկնքի երեք տարվա պայմանագիր: Անգլիական ակումբը նաեւ նշել է, որ Գվարդիոլայի հետ բանակցել է 2012 թվականից: Բունդեսլիգայում ձմեռային դադարի ժամանակ Գվարդիոլան արդեն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա […]