«Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց կանեմ»

Այսօր լրագրողները Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս) հարցրին, թե եթե նա լինի մարդու իրավունքների պաշտպան, ինչպես կաշխատի: ՀՀԿ-ական պատգամավորը արձագանքեց՝ «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց կանեմ»: Հիշեցնենք, Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Ադրեասյանը հրաժարական է տվել, նրա աթոռն առայժմ թափուր է: