15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստեղծվում է Ժողովրդավարության ազգային պլատֆորմ

 

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը հանդես է եկել հայտարարությամբ.

«Մտահոգված լինելով Հայաստանում ժողովրդավարության սահմանափակումների եւ մարդու իրավունքների ոտնահարման համակարգված խնդիրների, ընտրությունների եւ հանրաքվեների  կեղծման մշտական պրակտիկան համարելով երկրի զարգացմանն ուղղված լրջագույն մարտահրավեր, Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքերի պաշտպանության եւ ազատ ու օրինական ընտրությունների անցկացման կարեւոր նախապայմանը դիտարկելով քաղաքացիական արժեքների լայն տարածումը եւ քաղաքացիական հասարակության զարգացումը, կարևորելով մեր ջանքերի համադրումը սպասվող ընտրական շրջանում ընտրությունների վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում, հռչակում ենք  Ժողովրդավարության Ազգային պլատֆորմի  ստեղծումը:

Պլատֆորմի առաջիկա գործունեության հիմնական ուղղություններն են՝

  1. Ներգրավվել Ընտրական օրենսգրքի մշակումներին՝ հանդես գալով ընտրակեղծարարության մեխանիզմների սահմանափակմանն ուղղված սկզբունքային առաջարկներով,
  2. Ապահովել հանրային լայն ներգրավածություն փաստաթղթի մշակման աշխատանքներին,
  3. Քաղաքացիներին իրազեկել ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր մեթոդների մասին՝ նախապատրաստելով առաջիկա ընտրություններին:

Պլատֆորմն ընտրում է  ոչ բռնի պայքարի, հրապարակայնության, համագործակցության, ակտիվ դիմադրության, կամավորության, ընդհանրություններն առաջ մղելու, իսկ տարակարծությունները՝ մի կողմ թողնելու սկզբունքներն ու պայքարի մեթոդները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ