Դիարբեքիրում ռումբ են պայթեցրել․ զոհերի թվում երեխա կա /վիդեո/

Թուրքական Դիրաբեքիրում՝ ոստիկանության շենքի մոտ, պայթուցիկով լի մեքենա է պայթել, ինչի արդյունքում առնվազն 5 զոհ կա, այդ թվում՝ կին եւ երեխա։ 36 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է lifenews.ru-ը։ Թուրքական իշխանությունները կարծում են, որ պայթյունի հեղինակը քուրդ զինյալներն են։