17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

  • ջերմության բարձրացում` 380C–ից բարձր,
  • հազ,
  • հարբուխ,
  • կոկորդի ցավ,
  • գլխացավ,
  • մկանացավ,
  • փորլուծություն և փսխում:

 

Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`

հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),

կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),

երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ,

հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,

պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:

 

Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

 

Երեխային անհապաղ պետք է տեղափոխել  հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

 

  • առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,
  • երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,
  • շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,
  • երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,
  • առկա են ցնցումներ,
  • առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,
  • երեխան անսովոր գերգրգռված է,
  • առկա է ծանր ջրազրկում,
  • եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,
  • երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ