17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նա ձերբակալվեց տոնածառը պաշտպանելու համար. Ազատության հրապարակում պայքարում են

Երևանում գտնվող Սարյանի արձանի հարակից տարածքից «Նոր Հայաստանը» շարժումն այսօր տոնածառերի երթ է կազմակերպել դեպի Ազատության հրապարակ: Բողոքի երթը կազմակերպիչներն անվանել են «Տոնածառների երթ՝ ընդդեմ դեկտեմբերի 31-ի գիշերը ոստիկանական բռնությունների»:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոստիկանությունը թույլ չէր տվել տոնածառ բերել Ազատության հրապարակ, ինչին հաջորդել էր ոստիկանների հետ հրմշտոցը և արդյունքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է երկու ամսով:

«Ժառանգություն» կուսակցություն մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանի իրականությունում անհրաժեշտություն է դարձել նույնիսկ տոնածառները պաշտպանել ոստիկաններից:

«Այսօր մենք որոշեցինք հավաքվել եւ մեր համերաշխությունը հայտնել նաեւ ձերբակալված քաղաքացիներին: Ունենք նաեւ քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Գեւորգ Սաֆարյանն է: Նա կալանավորվեց տոնածառը պաշտպանելու համար: Մենք ուզում ենք ապացուցել, որ ՀՀ քաղաքացիները նաեւ իրավունք ունեն բռնել տոնածառ եւ ոչ ոք չի կարող բռնանալ այդ իրավունքների վրա»:
Փոքրիկ տոնածառներով մուտքը Ազատության հրապարակ ոստիկանների կողմից այս անգամ չխոչընդոտվեց: Ցուցարարներին դիմավորեցին ծափերով:
Այս պահին Ազատության հրապարակում երգ ու երաժտություն է:

Շուրջպար բռնած մարդիկ  պարում են:

capture_1.thumb

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ