15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լիլուն կզարմացնի

Երգչուհի Լիլուն արդեն երկար տարիներ չի կարողանում իրականացնել իր ամենացանկալի երազանքն` Ամանորը դիմավորել տանը, հարազատ մարդկանց շրջապատում: Այս մասին պատմեց երգչուհին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:

Լիլուն սիրում է իր աշխատանքը, որի պահանջներից մեկը Ամանորը երգով զարդարելն է: Հետևաբար տոնական օրերը երգչուհու համար դառնում են գերծանրաբեռնված աշխատանքային օրեր:

«Ամանորը իմ սիրելի տոներից մեկն է, ցանկանում եմ տանը մտերմիկ միջավայրում դիմավորել, բայց պետք է այդ օրերին աշխատեմ։ Ամանորի գիշերն,  ինչպես ամեն տարի, այս տարի անպայման պահելու եմ երազանք, կարծում եմ` երազանքներին պետք է հավատալ և ձգտել, իսկ եթե ունենք նպատակ ապա այն հաստատ կիրականանա»,-նշեց երգչուհին:

Եթե Լիլուին հաջողվում է տանը գտնվել, ապա նա լինում է խոհանոցում «Շատ սիրում եմ խոհանոցում լինել և իհարկե պատրաստել ուտեսնետներ և հյուրասիրել, նույնիսկ ունեմ ավանդական ամանորյա իմ ուտեստները, որին հյուրերս անհամբեր սպասում են,  թե երբ են ճաշակելու»։

Երգչուհին հույս ունի, որ 2016 թվականը դրական առումներով չի տարբերվի 2015 թվականից։ «Մեկ բառով կարող եմ ասել, որ 2015 թվականն, իրոք, հաջողակ տարի էր ինձ համար»։

Անձնականի մասով էլ երգչուհին սպասելիքներ ունի, սակայն չի բարձրաձայնում: Վախենում է մանավանդ ավելորդ խոսակցություններից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ