«Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես»

Պաշտպանության նախարարի կին և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը Facebook-ի իր անձնական էջում շնորհավորել է Հայոց Բանակին` կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Իր գրառման մեջ ՀԿ նախագահը մասնավորապես նշել է. «Հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց, այսօր տոնում […]