19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոշոր հարկատուների վճարած հարկերն իրականում պակասել են 18 միլիարդ դրամով. Ժողովուրդ

2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»–ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր և տուրքեր է վճարել պետբյուջե, անցած տարի ձեռնարկության վաճառքի գործարքի արդյունքում մեծացրել է վճարումները, մոտ 17 միլիարդ դրամի հարկ է վճարել։

Ու այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ իրականում խոշոր հարկատուների վճարած հարկերը ոչ թե 4, այլ 18 միլիարդ դրամով են պակասել։ Այս երևույթը գուցե այդքան կարևորություն չունենար, եթե Հայաստանի տնտեսությունը գեր կենտրոնացած չլիներ։ Ինչպե՞ս, բացատրենք։ Հայաստանում գոյություն ունեն 96 հազարից ավել հարկատուներ, որոնք բոլորով միասին պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Ստացվում է, որ մեր պետբյուջեի մուտքերի ավելի քան 65 տոկոսը ապահովում են հենց խոշոր հարկատուները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ