Ղազախստանում հիվանդ երեխայի տեղափոխող ուղղաթիռ է կործանվել

Ղազախստանում MD-600 ուղղաթիռ է կործանվել, որը պետք է հիվանդ երեխային հասցներ հիվանդանոց։ Ուղղաթիռում 5 հոգի են եղել՝ օդաչուն, բժիշկը, ֆելդշերը, մի քանի ամսական երեխան ու նրա մայրիկը։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։ Ամենայն հավանականությամբ՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն էին։