18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես»

Պաշտպանության նախարարի կին և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը Facebook-ի իր անձնական էջում շնորհավորել է Հայոց Բանակին` կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Իր գրառման մեջ ՀԿ նախագահը մասնավորապես նշել է.

«Հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց, այսօր տոնում է իր 24-ամյակը:

Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես: Բազկիդ ուժը բազմապատկվել է ժողովրդի քո հանդեպ սիրուց:

Հայ առյուծասի՛րտ մայրեր, որդիներիդ փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ Անկախ Հայաստանի հենասյունն եք այսօր՝ ազգին նվիրաբերվող ձեր զավակներով:

Կյանքդ հայրենիքին զոհաբերած Զինվո′ր, խոնարհվում ու խնկարկում եմ պայծառ հիշատակդ: Դու զրկեցիր մեզ հետքայլի իրավունքից: Այսօր Քո′ տոնն է:

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ